Home / Армения / «Չորրորդ իշխանություն». Դատապարտյալներին բանտերից ապակենտրոնացրել են

«Չորրորդ իշխանություն». Դատապարտյալներին բանտերից ապակենտրոնացրել են

Օրաթերթի տեղեկություններով, հոկտեմբերի 26-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում բողոքի ակցիայի դուրս եկած կալանավորներին օրերս «ցրել» են տարբեր կալանավայրերի վրա, այդպիսով` «կազմաքանդելով» բողոքավորների օջախը:

Տեղեկություններ կան, որ կալանավորներից մի քանիսին տեղափոխել են «Հրազդան», ոմանց էլ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ: ՔԿՀ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանից փորձեցինք ճշտել, թե ինչն է եղել կալանավորներին այլ ՔԿՀ-ներ տեղափոխելու պատճառը: Վերջինս ասաց, որ նման բան չկա, և մեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: