Home / Հայաստան / Բիշարյանը պատասխանել է «կզարան» բառի մասին հարցին

Բիշարյանը պատասխանել է «կզարան» բառի մասին հարցին

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը համարում է, որ լրագրողները պետք է սուր քննադատության արժանացնեին «կզարան» բառն առաջինը օգտագործողնին:  Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Բիշարյանը, պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե արդյոք ինքը հարիր է համարում քաղաքական գործչի կողմից այդ բառի հրապարակային օգտագործումը, ասել է.

«Այո, այդ բառն օգտագործողին դուք պետք սուր քննադատեիք, իսկ պատասխանը` ուղղակի իր բառը տրվել է իրեն»:

Նշենք, որ «նրան» ասելով` Հեղինե Բիշարյանը նկատի ուներ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին, ով սեպտեմբերի 16-ին, խոսելով Հայաստանում քաղաքական դաշտի վերադասավորման մասին, հայտարարել էր. «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը չի անում դա, իրեն տղամարդավարի է պահում»:

Դրան ի պատասխան` Հեղինե Բիշարյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում  խորհուրդ էր տվել Հովհաննիսյանին «կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով կզող տեսակի ու էության համար»։

Դրանից հետո Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ «վայ այն կուսակցությանը, որի կազմում, որի շարքերում կա մեկը, ով նման բառապաշար ունի»: