Home / Հայաստան / Վերջին մեկ տարում Կոնգոյի ԴՀ-ում 15000 մարդ է բռնաբարվել

Վերջին մեկ տարում Կոնգոյի ԴՀ-ում 15000 մարդ է բռնաբարվել

Միացյալ Ազգերի կազմակերպությունը տեղեկացնում է, որ 700 կոնգոլեզցի կին, տղամարդ և երեխաներ են բռնաբարվել վերջին երկու ամիսների ընթացքում Անգոլայից վտարվելուց հետո:

Համաձայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող ՄԱԿ-ի աջակցող խմբի տվյալների` բռնաբարված մի կին մահացել է սեռական դաժան բռնությունների արդյունքում ստացած վնասվածքներից: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

ՄԱԿ-ը հատուկ առաքելությանն այս շաբաթ այցելելու է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

Նշենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում Անգոլան 700 փախստականների է վտարել, քանի որ, ըստ Անգոլայի իշխանությունների, նրանք անօրինական ճանապարհով են ներգաղթել երկիր:

2009 թվականի հոկտեմբերին երկու երկրները տասնյակ հազարավոր քաղաքացիներ են վտարել իրենց երկրներից: Շատերը սահմանի վրա մնացել են  անօթևան և առանց սննդի:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ՄԱԿ-ի առաքելության խմբի ղեկավար Ռոջեր Մեեսը 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգույան Խորհրդի նիստին հայտարարել է, որ վերջին տարվա ընթացքում Կոնգոյի արևելյան շրջանում ավելի քան 15.000 բռնաբարության դեպքեր են գրանցվել: Այդ տարածաշրջանում  խաղաղապահները չեն կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը: