Home / Հայաստան / «Դոմոդեդովոյի» պայթյունի զոհերի թիվն աճել է

«Դոմոդեդովոյի» պայթյունի զոհերի թիվն աճել է

Հիվանդանոցում մահացել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի հետևանքով ևս մեկ տուժած: Այսպիսով, տուժածների թիվը հասել է 36-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիվանդանոցներում շարունակում են մնալ 100-ից ավելի տուժածներ: Ըստ Առողջապահության նախարարության տվյալների` նրանցից մեկը ծայրահեղ  վիճակում է, երեքը` ծանր, մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար:

Հիշեցնենք, որ «Դոմոդեդովոյի» պայթյունը տեղի էր ունեցել հունվարի 24-ին:

Զոհերի թվում, բացի ռուսաստանցիներից, կան Ուկրաինայի, Թաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի քաղաքացիներ: