Home / Հայաստան / Ազատության հրապարակի միջոցառումները ՀԱԿ-ի դեմ են կազմակերպում. Զուրաբյան

Ազատության հրապարակի միջոցառումները ՀԱԿ-ի դեմ են կազմակերպում. Զուրաբյան

Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է Հայ Ազգային Կոնգրեսն անցկացնելու իր հաջորդ հանրահավաքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ որևէ որոշում լինելուն պես Կոնգրեսն անմիջապես կտեղեկացնի այդ մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է Կոնգրեսի՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը:

Խոսելով քաղաքապետարանի մերժման հիմքի մասին՝ Զուրաբյանն ասել է, որ իրենք, իհարկե, սպասում էին նման որոշման: Նա նշել է, որ Ազատության հրապարակում այլ միջոցառումների իրազեկումները Կոնգրեսի հանրահավաքն արգելելու որոշման համար են պատրաստել: