Home / Հայաստան / Գորբաչյովի շնորհիվ «ռուսները նույնպես մարդ են»

Գորբաչյովի շնորհիվ «ռուսները նույնպես մարդ են»

Միխայիլ Գորբաչյովի մասին անհնար է օբյեկտիվ գրել, որովհետև այդ անձը ինքնին պատմություն է: Իսկ ինչպե՞ս օբյեկիվ գրել պատմության մասին: Կարելի է անվերջ վիճել` արդյո՞ք նա դավաճանել է կոմունիզմի արդար գործին, ճիշտ էր արդյոք բեռլինյան պատի քանդման գաղափարին աջակցելու նրա որոշումը: Գորբաչյովը կրոնի պես է, իր բլոգում գրում է «Эхо Москвы» ռադիոկայանի վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին:

«Գորբաչյովը արմատականորեն փոխեց աշխարհը և այստեղ ոչինչ հնարավոր չէ անել: Անձամբ ինձ համար Գորբաչյովը այն մարդն է, ում հաջողվեց Ռուսատանը դարձնել նորմալ երկիր, որի հետ կարելի է բանակցել, մինչ այդ Ռուսաստանը ողջ աշխարհի համար ընկալվում էր որպես թշնամի և ատելի երկիր», – նշում է Գանապոլսկին:

«Գորբաչյովից հետո ատոմային ռումբի վրա նստած հարբեցող ռուսի կերպարը դարձավ հնացած պատկերացում:

Գորբաչյովից հետո Ռուսաստանը կարող է ընկալվել որպես թույլ, աղքատ, խեղճ, կոռումպացված, բռնապետական երկիրն: Բայց այն արդեն թշնամի չէ:

Իհարկե, երկրում դեռ խրամատային հոգեբանություն կա և հակաարևմտյան տրամադրվածություն, բայց Գորբաչովից հետո այդ ամենը ընկալվում է ոչ որպես բոլշևիկյան առաքելության քաղաքականության մաս, այլ որպես տարբեր ժամանակների տհասների կարճատեսություն:

Գորբաչյովը ամբողջ աշխարհում վերջնականապես հաստատեց իր երկրի նոր կերպարը: Պարզվեց, որ ռուսները նույնպես մարդ են:

Ռուսաստանում ընդունված է ամաչել Գորբաչովի համար: Բայց չէ որ նա չի բացել հարևանների տարածքները, նա ընդամենը իր երկիրն ավելի մարդասիրական է դարձրել: Իսկ Ռուսաստանում մարդասիրությունը ի՞նչ արժեք ունի:

«Իհարկե, Գորբաչյովի 80-ամյակը թերևս պետք է նշվեր Կրեմլում, և վատ չէր լինի, եթե Շերոն Սթոունից և Քեվին Սփեյսիից բացի, հանդիսությունը մերոնցից որևէ մեկը վարեր, բայց ես անգամ ուրախ եմ, որ տոնակատարությունը Լոնդոնում կլինի:

Այսօր Գորբաչյովը չափազանց մեծ մասշտաբների անձ է Ռուսաստանի համար: Այսօրվա Ռուսաստանին դեռ պետք է ջանք գործադրել այս մարդուն արժանի դառնալու համար:

Իսկ նրանք, ովքեր ուզում են վատաբանել և ատել նրան, խորհուրդ եմ տալիս` «քշ`տներով», և վերցրեք ձեր կեղտոտ թաթերը Գորբաչովից»: