Home / Հայաստան / ՀԱԿ-ը հանդես կգա ԵԽԽՎ-ում ղարաբաղյան ենթահանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությամբ

ՀԱԿ-ը հանդես կգա ԵԽԽՎ-ում ղարաբաղյան ենթահանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությամբ

Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է փետրվարի 18-ի հանրահավաքը, խոսվել է այն շեշտադրումների մասին, որոնք պիտի գալիք հանրահավաքի ընթացքում: Նիստի մասնակիցները նշել են, որ վերջին օրերին Հայաստանում սոցիալական իրավիճակը շատ է լարվել, ինչի կապակցությամբ էլ լուրջ ելույթներ պետք է լինեն հանրահավաքի ընթացքում, ինչպես նաև առաջարկվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ քաղխորհրդի այսօրվա նիստում որոշում է ընդունվել ՀԱԿ-ի կողմից պատրաստվող Հանրակրթության ծրագրի մասին: Զուրաբյանի խոսքով` որոշում է ընդունվել, որը հաջորդ նիստում այն կներկայացվի և կընդունվի կուսակցությունների առաջարկություններով հանդերձ:

«Խոսվել է նաև ԵԽԽՎ-ի  ղարաբաղյան ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որի մասին որոշվել է հայտարարություն անել»,- ներկայացրել է Լևոն Զուրաբյանը:

Epress.am-ի այն հարցին, թե ինչպես Զուրաբյանը կմեկնաբանի ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի այն հայտարարությունը, որ ՀԱԿ-ը փորձում է ապացուցել, որ ինքն է միակ ընդդիմադիր ուժը, Լևոն Զուրաբյանն ասել է.

«Մեր գործը այս ապօրինի իշխանության դեմն առնելն է, ուրիշ ուղղություններով մենք շեղվել չենք ցանկանում»: