Home / Հայաստան / Հայ խմբագիրն ԱՄՆ-ում 30 ամսվա ազատազրկման է դատապարտվել

Հայ խմբագիրն ԱՄՆ-ում 30 ամսվա ազատազրկման է դատապարտվել

Հարավային Կալիֆորնիայի մի քանի հայալեզու ամսագրերի խմբագիրը և սեփականատեր Նավասարդ Պետրոսյանը 30 ամսվա ազատազրկման է դատապարտվել հարկերը թաքցնելու համար, հաղորդում է AP գործակալությունը:

Գլենդելում ապրող 61-ամյա Պետրոսյանի վճիռը հրապարակվել է երկուշաբթի Լոս Անջելեսի դաշնային դատարանում:

Համաձայն Los Angeles Times-ի, Պետրոսյանը նաև մեղավոր է ճանաչվել 3 մլն դոլարի չափով մեքենայություններ իրականացնելու մեջ: