Home / Հայաստան / ՄԻ պաշտպանը համոզված է, որ կարողացել է չձուլվել

ՄԻ պաշտպանը համոզված է, որ կարողացել է չձուլվել

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով արդեն ներկայացրել է իր հրաժարականը, կարծում է, որ ՄԻ պաշտպանի գրասենյակին հաջողվել է այս ինստիտուտը համեմատաբար հնարավորինս հեռու պահել քաղաքական տարբեր գործընթացներից` թե ընդդիմադիր քաղաքական դաշտի, թե իշխանական:

«Հարաբերականորեն, այնուամենայնիվ, կարծում եմ, դա հաջողվեց, որովհետև եթե հիշում եք, պարբերաբար իշխանական քաղաքական ուժերն էին դժգոհում մեզանից, պարբերաբար` ընդդիմադիր: Քանի որ մենք կարողացանք, այնուամենայնիվ, չձուլվել ոչ մեկի, ոչ էլ մյուս կողմի հետ, կարծում եմ, դա մեծ արդյունք է: Բայց կարծում եմ, որ  մյուս կողմից այստեղ անելիք կա, և մյուս օմբուդսմենի համար սա կլինի ամենամեծ մարտահրավերը, որովհետև անկեղծ ասեմ, շատ դեպքերում նա պետք է պատրաստ լինի նաև ուղղակիորեն մամուլի միջոցով քաղաքական շանտաժի, երբ նրա մասին կարող են սուտ և կեղտոտ հոդվածներ գրել. նա պետք է այդ ամենին ուշադրություն չդարձնի և կարողանա իր գիծը տանել»,- ասել է Հարությունյանը: