Home / Հայաստան / Սահակաշվիլին պարծենում է, որ հայերն ու ռուսներն իրեն մատով են ցույց տալիս

Սահակաշվիլին պարծենում է, որ հայերն ու ռուսներն իրեն մատով են ցույց տալիս

Վրաստանից մեծ ջանքեր և ծանր աշխատանք էր պահանջվում, որպեսզի այլ երկրներն ընդունեին, որ ինչ-որ բան սովորել են Վրաստանից: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կաչրեթիում:

Նրա խոսքով` Վրաստանի նվաճումների և վերելքների մասին խոսում են գերտերությունները, և արդյունքում` անհրաժեշտ է պահպանել այն, ինչ Վրաստանին հաջողվել է ձեռք բերել, հայտնում է Novostink.ru-ն:

«Պատահական չէ, որ մեզ վրա մատով են ցույց տալիս մոլդովացիները, հայերը, ուկրաինացիները և անգամ ռուսները: Մենք լավ կողմեր ունենք, որոնք պետք է բազմապատկել»,- ընդգծել է Սահակաշվիլին: