Home / Հայաստան / Ստամբուլում հայերեն կսովորեցնեն երեք ամսում

Ստամբուլում հայերեն կսովորեցնեն երեք ամսում

Թուրքական Ստամբուլ քաղաքում գործող Հայկական մշակութային ասոցիացիան հայոց լեզվի դասընթացներ է կազմակերպելու այս տարվա փետրվարի 12-ից:

Թուրքիայում հայերենի դասընթացներ արդեն կազմակերպվել են ոչ պաշտոնական մակարդակով, որոնք նախատեսված են եղել նաև հայերեն սովորել ցանկացող թուրքերի համար, սակայն այս դասընթացը դպրոցական ծրագրից դուրս առաջին պաշտոնական դասընթացն է համարվում, հայտնում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից:

Մշակութային  ասոցիացիայի անդամների խոսքով` իրենք արդեն մեծ թվով դիմումներ են ստացել դասընթացներին հաճախել ցանկացողներից:

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունն է 3 ամիս, գինը մեկ ամսվա համար` 50 թուրքական լիրա (մոտ 30 դոլար):

Նշենք, որ Հայկական մշակութային ասոցիացիան հիմնադրվել է մոտ մեկ ամիս առաջ «Նոր Զարթոնք» հայկական նախաձեռնության կողմից: