Home / Հայաստան / Քաղբանտարկյալները ստիպել են օմբուդսմենին իր մեջ տարբերակել մարդուն ու իրավաբանին

Քաղբանտարկյալները ստիպել են օմբուդսմենին իր մեջ տարբերակել մարդուն ու իրավաբանին

Մարդու իրավունքների միջազգային տեսակետից քաղբանտարկյալ տերմին չկա: Այո, կարող են այնպիսի կասկածներ լինել, որ մարդկանց մեղադրանքի հիմքում եղել են ոչ այնքան ապացուցողական բազա, որքան քաղաքական աստառ, բայց դա ո՞վ պետք է ապացուցի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նա նաև ասել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան ինքը կողմնակից կլիներ, որ այդ մարդիկ ազատության մեջ լինեն, բայց որպես իրավաբան հասկանում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է իրավաբանորեն գրագետ լուծվեն:

«Ամեն մի կոնկրետ գործում պետք է կոնկրետ մոտեցում ցուցաբերել, բայց ես չեմ բացառում, որ իրավաբանորեն այդտեղ կարող են բարդություններ լինել, օրինակ, կարող է դեպք լինի, որ մի մարդուն ազատելու համար մի 200 մարդու էլ պիտի ազատեն, որովհետև այդ հոդվածով 200 մարդ էլ է նստած: Այսինքն` պետք է հասկանաք, որ դա պարզ գործընթաց չի»,- նշել է Հարությունյանը: