Home / Հայաստան / Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից

Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից

Մարտի 26-ին կայանալիք «Հանրապետական» մարզադաշտում ԵՎՐՈ 2012 Հայաստան – Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպման տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու է ոչ ավել քան 4 տոմս, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան:

Տոմսերի արժեքն է`

– արևմտյան տրիբունա` 7000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ