Home / Հայաստան / Ուժեղ երկրաշարժ և ցունամիի վտանգ Ինդոնեզիայում

Ուժեղ երկրաշարժ և ցունամիի վտանգ Ինդոնեզիայում

Այսօր վաղ առավոտյան Ինդոնեզիայի Ճավա կղզում երկրաշարժ է գրանցվել: Իշխանություններն անմիջապես նախազգուշացրել են ժողովրդին հնարավոր ցունամիի մասին`ինչը ստիպել է բնակչությանը ավելի բարձրադիր գոտիներ տեղափոխվել:

Ավերածությունների կամ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում:

Նշենք, որ, հետևելով իշխանությունների նախազգուշացումներին, երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող Կիլակապ քաղաքում ժողովուրդը հավաքվել էր մզկիթում: Մեծ ալիքի վտանգի հեռացման մասին տեղեկանալուց հետո ժողովուրդը սկսել է գրկախառնվել և շնորհակալության աղոթք անել:

ԱՄՆ Երկրաբանահետախուզական ծառայությունը հաղորդել է, որ երկրաշարժը 6,7 մագնիտուդ ուժգնությամբ է եղել. այն սկսվել է առավոտյան ժամը 03:00-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ճավայիից 200 կմ հեռավորության վրա: