Home / Հայաստան / Պուգաչովան հիասթափվում է Մաքսիմ Գալկինից

Պուգաչովան հիասթափվում է Մաքսիմ Գալկինից

Ապացուցված է, որ ձեռագրի միջոցով կարելի է բացահայտել մարդու խառնվածքը: Լրագրողները որոշել են այցելել ձեռագրագետ Իգոր Վիլենսկուն, ով, հետազոտելով հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ձեռագիրը, հետաքրքիր եզրակացություններ է արել նրա խառնվածքի վերաբերյալ, գրում է uznayvse-ն:

Համաձայն ձեռագրագետի ներկայացրած եզրակացությունների, Պուգաչովան այնքան էլ երկար չի ընտրություն կատարում սեքսի հարցում, թեև վտանգ է զգում: Ստացվում է, որ, լինելով չվստահող, նա հեշտությամբ սեռական հարաբերությունների մեջ է մտնում հակառակ սեռի հետ: Սակայն եթե նա տղամարդուն իր անցյալ է ուղարկել, ուրեմն թաղել է ընդմիշտ և ետ գալու ճանապարհ չկա: Այդ իսկ պատճառով, հավանաբար, Ֆիլիպ Կիրկորովին չի հաջողվի վերադարձնել Պրիմադոննայի սերը:

«Ներկայումս զգացվում է, որ աստիճանաբար նա ավելի ու ավելի շատ է հիասթափվում իր զուգընկեր Մաքսիմ Գալկինից: Այս կնոջը ոչ թե տղամարդ է պետք, այլ սյուն, որը որևէ հարցում նախաձեռնող չի լինի, այլ ընդամենը կլսի, թե նա` Ալլան, ինչ է ասում: Միայն նման զուգընկերը նրան համապատասխան կլինի: Տղամարդկանց նա կսիրի մինչև խորը ծերություն: Նրան մենակություն չի սպառնում»,- ասել է ձեռագրագետը: