Home / Հայաստան / Ռուսաստանում արտադրված Hyundai-ը կվաճառեն Հայաստանում

Ռուսաստանում արտադրված Hyundai-ը կվաճառեն Հայաստանում

Կորեական Hyundai ընկերությունը սկսում է ԱՊՀ պետություններ արտահանել Սանկտ-Պետերբուրգի գործարանում հավաքվող մեքենաները: Ընկերության գործարանը, որը ՌԴ-ում առաջին արտասահմանյան ձեռնարկություններից է, առաջին անգամ սկսում է սպառել արտադրանքը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միության սահմաններից դուրս: Մաքսային միության ներսում իրենց մեքենաներն են արդեն վաճառում Renault, Volkswagen և Toyota-ն:

Ուրբաթ Hyundai ընկերությունը հայտարարել է պետերբուրգյան գործարարնի կողմից հավաքված իր մեքենանարի` Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս, Ուզբեկստան, Մոլդովա և Ղրղզստան արտահանման մասին: Այպիսով, ՌԴ-ում Hyundai-ն առաջին արտասահմանյան ընկերությունն է, որը սկսում է իր արտադրանքը դուրս բերել Ղազախստանի և Բելառուսի հետ Մաքսային Միության սահմաններից, որի շրջանակներում բացակայում են արտահանման վճարները:

Hyundai-ը պատրաստվում է մինչև տարվա վերջ բոլոր 8 երկրներում 7-8 հազար մեքենաներ իրացնել: Պետերբուրգյան գործարանը այս տարի նախատեսում է 105 հազար մեքենաներ արտադրել:

Ներկայումս ռուսաստանյան գործարանում թողարկվում են միայն «Hyundai Solaris» մակնիշի մեքենաները, սակայն շուտով ակնկալվում է նոր մոդելների արտադրություն: