Home / Հայաստան / Փոխհրաձգություն սրճարանում. հայը վիրավորվել է, ադրբեջանցին` ուղեղի ցնցում ստացել

Փոխհրաձգություն սրճարանում. հայը վիրավորվել է, ադրբեջանցին` ուղեղի ցնցում ստացել

Երեկ Սարատովի «Ելիսեյ» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել` հրազենի կիրառմամբ:

Ինչպես հաղորդում է «Взгляд-инфо»-ն` հղում կատարելով իրավապահ մարմիններին, ծեծկռտուքին մասնակցած 25-ամյա հայ երիտասարդը հրազենի վնասվածք է ստացել, իսկ 40-ամյա ադրբեջանցին` ուղեղի ցնցում: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը` ժամը 2-ին: Տուժածներից մեկի խոսքով` հրազենը կիրառվել է ինքնապաշտպանական նպատակներով: Գործի առնչությամբ հաստատության 11 այցելուներ տեղափոխվել են ոստիկանական վարչություն` ցուցմունք տալու նպատակով: Ներկայումս նախաքննություն է ընթանում: