Home / Հայաստան / Քաղբանտարկյալին ազատ արձակելու միջնորդությունն ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողով

Քաղբանտարկյալին ազատ արձակելու միջնորդությունն ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողով

«Սևան» քրեակատարողական հիմնարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը արդեն ուղարկել է միջգերատեսչական անկախ հանձնաժողով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության խոսնակ Արսեն Բաբայանը: Նրա խոսքով` եթե միջգերատեսչական հանձնաժողովը հավանություն տա վարչական հանձնաժողովի միջնորդությանը¸ ապա Բարեղամյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը կլուծի դատարանը:

Հիշեցնենք, որ Բարեղամյանը 2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետը: Նա վեց տարվա ազատազրկման է դատապարտվել մարտի 1-ի քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):