Home / Հայաստան / Աղջիկ ալբինոսներին բռնաբարում էին` ԶԻԱՀ-ից բուժվելու համար

Աղջիկ ալբինոսներին բռնաբարում էին` ԶԻԱՀ-ից բուժվելու համար

Տանզանիայում հարյուրավոր ալբինոսներ են սպանվել սև մոգության նպատակով, իսկ աղջիկ ալբինոսներին բռնաբարում են` համոզված լինելով, որ նրանք օգնում են բուժվել  ՁԻԱՀ-ից: Այս մասին հինգշաբթի հայտնել է կանադացի իրավապաշտպանների մի խումբ:

Նվազագույնը 63 ալբինոս, այդ թվում` երեխաներ, միայն պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել են «բժշկական նպատակներով» հիմնականում աֆրիկյան պետության հյուսիս-արևմտյան հատվածում:

«Մենք կարծում ենք, որ Տանզանիայում հարյուրավոր մարդկանց են սպանում, սակայն այդ հանցագործությունների շատ փոքր տոկոսի մասին է տեղեկանում ոստիկանությունը»,- Under The Same Sun իրավապահ ընկերության հիմնադիր  տնօրեն Պիտեր Էշի խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը:

«Տանզանիայում կարծիք կա, որ եթե սեռական հարաբերություններ ես ունենում ալբինոս աղջկա հետ, բուժվում ես ՁԻԱՀ-ից: Հենց այս պատճառով էլ երկրում բազմաթիվ ալբինոս աղջիկներ են բռնաբարվում»,- ասել է իրավապաշտպանը

Ալբինոսների «որսորդները» սպանում են իրենց զոհերին, վերցնում նրանց արյունը, մազերը, սեռական օրգաններն ու մարմնի այլ մասերը` բուժիչ  նյութ պատրաստելու համար, որը, ինչպես պնդում են մոգերը, սիրո մեջ, կյանքում և բիզնեսում հաջողություն է բերում:

«Նրանք գտնում են, որ ալբինիզմով ծնված մարդը անեծք է: Նրանք սատանայից են, և ոչ թե մարդիկ, նրանք չեն մահանաում, պարզապես անհետանում են»,- ահա այսպիսի հավատալիք, պատմում է Էշը: