Home / Հայաստան / Գարեգին Բ-ն կշրջագայի Հարավային Ամերիկայով

Գարեգին Բ-ն կշրջագայի Հարավային Ամերիկայով

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Հարավային Ամերիկա, հաղորդում է Մայր Աթոռի մամուլի դիվանը:

Վերջինիս ուղեկցում են ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը  և Մայր Աթոռի բարերար Ջեյմս Գալուստյանը:

Գարեգին Բ-ն մայիսի 6-ից 10-ը Հովվապետական այց կկատարի Բրազիլիայի հայոց թեմ, մայիսի 10-ից 12-ը` Ուրուգվայի հայոց թեմ, մայիսի 12-ից 21-ը` Արգենտինայի հայոց թեմ: Մայիսի 21-25-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաև Չիլիի և Վենեսուելայի հայկական համայնքները: