Home / Հայաստան / Հայաստանը երկրորդ «Սուխոյ սուպերջեթը» կստանա

Հայաստանը երկրորդ «Սուխոյ սուպերջեթը» կստանա

Մոտ ժամանակներս «Արմավիա» ավիաընկերությունը պատրաստվում է ևս մեկ «Sukhoi Superjet 100» ինքնաթիռ ձեռք բերել:

Ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հայտնել է, որ եթե ինքնաթիռը շահագործման ընթացքում արդարացնի իրեն, ապա ընկերությունը մտադիր է ևս երեքը գնել:

Հիշեցնենք, որ առաջին «Սուպերջեթ 100-ը» «Արմավիային» է հանձնվել ապրիլի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանում Միջտարածաշրջանային համագործակցության առաջին հայ-ռուսական ֆորումի շրջանակներում:

Ներկայումս «Սուխոյ Սուպերջեթ 100-ի»-ի պատվերների ընդհանուր քանակը 170 է: Ինքնաթիռը կարող է փոխադրել 98 ուղևոր: 2011 թվականին նախատեսվում է 14 SSJ-100 ինքնաթիռ արտադրել, իսկ 2012-ին` 25, հետագայում նախատեսվում է 60-70 ինքնաթիռներ կառուցել ամեն տարի: