Home / Հայաստան / Ջորջ Սորոսը վաճառել է իր ողջ ոսկին

Ջորջ Սորոսը վաճառել է իր ողջ ոսկին

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը կրկին ապացուցել է համաշխարհային շուկայում իրադարձությունների զարգացումը կանխատեսելու իր ունակությունները` վաճառելով ոսկու խոշոր չափաբաժիններ ազնիվ մետաղի արժույթի գագաթնակետի ժամանակ:

Սորոսին պատկանող Soros Fund Management ներդրումային հիմնադրամը անցյալ ամիս իրացրել է իր հաշվին ունեցած գրեթե ողջ ոսկին և արծաթը, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Վերջին երկու օրերի ընթացքում համաշխարհային շուկայում ոսկու և արծաթի գների էական անկում է նկատվել ամբողջ ապրիլի կտրվածքով:

Վերլուծելով Սորոսի հիմնադրամի գործողությունները` մասնագետները եզրակացնում են, որ ամենայն հավանականությամբ ոսկու և արծաթի նկատմամբ հետաքրքրությունը համաշխարհային մակարդակով մոտակա ժամանակներս կնվազի: