Home / Հայաստան / Հայտնի են դարձել MTV Movie Awards-ի մրցանակակիրները

Հայտնի են դարձել MTV Movie Awards-ի մրցանակակիրները

ԱՄՆ-ում հայտարարվել են MTV Movie Awards կինոմրցանակաբաշխության հաղթողների անունները: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում կիրակի երեկոյան` հունիսի 5-ին:

Երեկոյի հաղթողների ցուցակը գլխավորել է վամպիրների մասին պատմող «Մթնշաղ» ֆիլմի երրորդ մասը` «Խավարումը»: Ֆիլմը 5 «ադի-բուդիով բաժակներ» է ստացել, այդ թվում` որպես լավագույն ֆիլմ: Բացի այդ, ֆիլմի գլխավոր դերակատարներ Ռոբերտ Պատինսոնը և Կրիստեն Սթյուարտը լավագույն դերասան և դերասանուհի են ճանաչվել: Նրանք էլ կիսել են «լավագույն համբույրն էկրանին» անվանակարգի մրցանակը:

«Ամենաթույն դրվագ» անվանակարգում հաղթող է ճանաչվել փոփ-աստղ Ջասթին Բիբերը: Թոմ Ֆելտոնը, ով «Հարի Փոթեր և մահվան շնորհները» ֆիլմում  կատարել է գլխավոր բացասական դերը, մրցանակ է ստացել որպես «տարվա չարագործ»: Տարվա ամենասարսափելի էպիզոդ է ճանաչվել Քրիստոֆեր Նոլենի «Սկիզբը» ֆիլմում Էլեն Փեյջի հետ դրվագը:

«Սերնդի հավանությանն» է արժանացել Ռիզ Վիզերսպունը:

Ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությունն անցել է առանց անակնկալների: Մրցանակները կրկին ստացել են միևնույն մարդիկ և ֆիլմերը, ինչ նախորդ տարիներին: