Home / Հայաստան / Ուեյն Ռունին որոշել է վերադարձնել մազերը

Ուեյն Ռունին որոշել է վերադարձնել մազերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին որոշել է մի փոքր «ուղղել» իր սանրվածքը: Այդ նպատակով նա դիմել է մազերի փոխպատվաստման հիվանդանոցներից մեկին, ինչը, բնականաբար, լրագրողների ուշադրությունից դուրս չի մնացել, հաղորդում է manchester-united.ru-ն:

Երբ փաստը հայտնի է դարձել, Ռունին ստիպված է եղել իր Թվիթերի միջոցով հաստատել, որ համապատասխան վիրահատություն է տարել:

«Այո, հաստատում եմ, որ օգտվել եմ մազերի փոխպատվաստման ծառայությունից:  25-ում ճաղատանալու հեռանկարը ինձ այնքան էլ չէր գայթակղում»,- իր թվիթերյան էջում գրել է Ռունին և խնդրել իրեն մազերի խնամքի համար որևէ լավ միջոց առաջարկել:

Այս հարցի քննարկմանն է միացել նաև ֆուտբոլիստի կինը`ընդգծելով, որ ամուսինն ինքն է նման որոշում կայացրել:

«Մանչեսթեր Յունայթեդի» իր թիմակիցները այս առնչությամբ  իրենց մեկնաբանությունները անելու առիթը նույնպես բաց չեն թողել: Օրինակ Ռիո Ֆերդինանդը կատակել է.«Այսպես դու շուտով Head&Shoulders էլ կգովազդես»:

Իսկ Մայքլ Օուենը մինչ վիրահատությունը գրել էր Ռունիին, «Լուսանկարում քանի՞ տարեկան ես: Դեմքից դատելով`12, իսկ եթե մազերիդ նայենք`60: