Home / Հայաստան / Ռուսաստան-Հայաստան խաղի մրցավարը ներողություն է խնդրել 11 մետրանոցի համար

Ռուսաստան-Հայաստան խաղի մրցավարը ներողություն է խնդրել 11 մետրանոցի համար

Եվրո-2012-ի շրջանակներում հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստան-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար Ստեֆան Լաննուան ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից նշանակված 11 մետրանոցի համար: Ինչպես պատմել է Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, հանդիպման ավարտից հետո Լանուան ընդունել է իր սխալը և ֆուտբոլիստներից ներողություն հայցել, գրում է «Սովետսկի սպորտը»:

Հիշեցնենք, որ Լանուան 11 մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասներին հանդիպման 72-րդ րոպեին, երբ Ռուսաստանի հավաքականի պաշտպան Յուրի Ժիրկովը Հովսեփյանի հետ պայքարում ընկավ: 73-րդ րոպեին 11 մետրանոցը հաջողությամբ իրացրեց Ռոման Պավլյուչենկոն: Խաղի արդյունքում Ռուսաստանը 3:1 հաշվով հաղթանակ տարավ:

Ընդհանուր խաղը գնահատելով` Հոնսեփյանը նշել է, որ Ռուսաստանի հավաքականը ավելի ուժեղ էր, իսկ խաղի առանցքային դրվագը ռուսների երկրորդ գոլն էր: Հայաստանի հավաքականի ավագը նշել է, որ իր թիմը նույնպես լավ էր խաղում: «Ափսոս` դատավորը դա չգնահատեց»,- հավելել է Հովսեփյանը: