Home / Հայաստան / 23-ամյա հայաստանցին կախվել է Ուկրաինայի բանտում

23-ամյա հայաստանցին կախվել է Ուկրաինայի բանտում

Ուկրաինայում կախվել է Հայաստանի քաղաքացի, որին ավելի վաղ ձերբակալել էին կեղծ փաստաթղթերի համար:

ՈՒՆԻԱՆԻ-ի փոխանցմամբ` 23-ամյա հայաստանցուն դուրս են հանել «Մոսկվա-Օդեսսա» գնացքից «Կոնոտոպ» կայարանում` նրա անձնագրում կեղծարարության հետքեր նկատելով: Մի քանի օր անց ժամանակավոր մենախցում երիտասարդը ինքնասպան է եղել: Պատռելով անկողնու սպիտակեղենը` երիտասարդը կապել է ստացված «պարանը» ջեռուցման մարտկոցից և կախվել:

Դեպքի առնչությամբ ստուգումներ են անցկացվում: