Home / Հայաստան / ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում

ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում

ԵԱՀԿ-ն կշարունակի իր աշխատանքը երկարատև հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, չորեքշաբթի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը` ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ 53 երկրների 300 խորհրդարանականների առջև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանի ժամանակ, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

«ԵԱՀԿ-ն շարունակելու է իր ջանքերը, այդ թվում` վստահության ամրապնդման ուղղված միջոցառումների իրականացումը`Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության նվազեցման համար, և նպաստելու է դրական արդյունքներին»,- ասել է նա: