Home / Հայաստան / Մելաձեին հարցաքննել են լրագրողի վրա հարձակվելու առնչությամբ

Մելաձեին հարցաքննել են լրագրողի վրա հարձակվելու առնչությամբ

«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի թղթակցի վրա հարձակում գործած երգիչ Վալերի Մելաձեն հայտարարել է, որ չի հարվածել ֆոտոլրագրողին: Նա պնդում է, որ ինքը կարողանում է վերահսկել իր զայրույթը և հրաժարվում է դիմել հոգեբանների օգնությանը:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆոտոլրագրող Եվգենիա Գուսևան նկարահանել է երգչին «ՎիաԳրա» խմբի մեներգչուհու ընկերակցությամբ, իսկ Մելաձեն փորձել է խլել նրանից տեսախցիկը:  Արդյունքում` երգիչը ֆիզիկական ուժի և սպառնալիքների միջոցով վերցրել է լուսանկարները պարունակող ֆլեշ-քարտը:

Սակայն Մելաձեն պնդում է, որ աղջկան մատով անգամ չի դիպչել, այլ պարզապես ցանկացել է հանգստացնել նրան: Life News-ը հետաքրքրվել է Մելաձեից` արդյոք նա պատրաստվում է հոգեբանների օգնությանը դիմել իր զայրույթը վերահսկելի դարձնելու նպատակով, ինչին երգիչը պատասխանել է.

«Ես նյարդային խնդիրներ չունեմ և հոգեպես հավասարակշված եմ: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հորինվածք է, որովհետև տեսանյութում երևում է, որ ես ինձ բարոյական կերպով եմ դրսևորում: Ես նրան չեմ հարվածել, ուշադիր նայեք տեսանյութը և օբյեկտիվ եղեք: Նա պարզապես շատ բարձր էր գոռում, իսկ ես փորձում էի նրան հանդարտեցնել:

Երգիչը ստիպված է եղել իր պահվածքը պարզաբանել նաև իրավապահ մարմիններում:

«Ներքին գործերում ես բացատրական գրեցի, այժմ քննելու են գործը: Չէ՞ որ ես նրան ծեծի չեմ ենթարկել: Ես քաղաքավարի խնդրեցի նրան ջնջել լուսանկարները, իսկ նա չգիտես ինչու սկսեց վազել, այնուհետև ընկավ: Իսկ ես մոտեցա և հանգստացրեցի նրան: Արդյունքում` նա ինքը հոժարակամ փոխանցեց ինձ ֆլեշ-քարտը»,- ասել է Մելաձեն: