Home / Հայաստան / Վրացական Airzena-ն չեն վաճառի Միխայիլ Բաղդասարովին

Վրացական Airzena-ն չեն վաճառի Միխայիլ Բաղդասարովին

Վրացական Airzena ընկերությունը չի վաճառվում: Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչը` ի պատասխան «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի այն հայտարարության, որ ինքը առաջարկել է ստացել գնել Airzena-ն, հաղորդում է GHN-ն:

Airzena-ի ներկայացուցիչ Նինո Գիորգեբիանին նշել է, որ վրացական և հայկական ընկերությունների միջև նման զրույց չի եղել: Մեկ շաբաթ առաջ ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են, բայց քննարկել են համագործակցության հնարավորությունը:

Գիորգեբիանիի խոսքով` զրույցի ընթացքում քննարկվել է Երևան-Թբիլիսի չվերթի վերականգնման հարցը, սակայն մինչ օրս վրացական կողմը «Արմավիայից» չի ստացել հնարավոր չվերթների ցուցակը:

«Իսկ եթե «Արմավիայի» նախագահը ցանկանում է ինչ-որ բան գնել, ապա այդ մասին ցանկություն կարելի է միշտ էլ հայտնել», – ասել է Գիորգեբիանին: