Home / Հայաստան / Տեսազրույց Facebook-ում. Ցուկերբերգը փորձում է հետ չմնալ Google+ -ից

Տեսազրույց Facebook-ում. Ցուկերբերգը փորձում է հետ չմնալ Google+ -ից

Facebook սոցիալական կայքն իր օգտատերերի համար նոր գործառույթ է ներդրել: Այսուհետ կայքի օգտատերերը կկարողանան շփվել միմյանց հետ տեսազրույցի ռեժիմով: Այս մասին հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Skype ինտերնետ-հեռախոսազրույցի հայտնի ծառայության հետ համագործակցության արդյունքում ստեղծված նոր գործառույթը թույլ կտա Facebook-ի օգտատերերին շփվել տեսազրույցի միջոցով անմիջապես անձնական էջից:

Բացի դա, Facebook-ը ևս մեկ գործառույթ է ներդնում` խմբակային տեսազրույց, որը թույլ կտա կայքի օգտատերերին միաժամանակ շփվել մի քանի ընկերների հետ:

Նշենք, որ բոլորովին վերջերս Google որոնողական կայքը նոր Google+ սոցիալական կայք գործարկեց, որը նույնպես տեսազրույցի հնարավորություն է ընձեռում օգտատերերին: ԶԼՄ-ներում արդեն նշում են, որ այս երկու սոցիալական կայքերը լուրջ մրցակիցներ են դառնալու: