Home / Հայաստան / Ավտոմեքենան շրջվել է Սևանա լիճը

Ավտոմեքենան շրջվել է Սևանա լիճը

Օգոստոսի 7-ին` ժամը 18.50-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որի համաձայն Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Սևանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել վարորդ 1981թ. ծնված Պարգև Գրիգորյանը և ուղևոր 1985թ. ծնված Գոռ Գրիգորյանը:

Ժամը 20.00-ին հրշեջ-փրկարարների ուժերով «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել Սևանա լճից: