Home / Հայաստան / Դատարանը հրաժարվել է ազատ արձակել Տիմոշենկոյին

Դատարանը հրաժարվել է ազատ արձակել Տիմոշենկոյին

Կիևի Պեչյորսկի շրջանային դատարանը հրաժարվել է ազատ արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, ով ձերբակալվել էր ուրբաթ:

Տիմոշենկոյի փաստաբաններն արդեն իսկ նոր միջնորդություն են պատրաստում` խնդրելով դատարանին բաց թողնել նրան երաշխավորությամբ: Տիմոշենկոյի համար երաշխավորել են մի շարք հայտնի անձինք, այդ թվում` Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կիևյան թեմը:

Ինքը` Տիմոշենկոն, դատական նիստի ժամանակ նշել է, որ անձամբ չի խնդրելու իրեն ազատ արձակել: