Home / Հայաստան / Եվս 69 սփյուռքահայ ուսուցիչներ վերապատրաստվեցին Հայաստանում

Եվս 69 սփյուռքահայ ուսուցիչներ վերապատրաստվեցին Հայաստանում

Շաբաթ օրը ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների այս տարվա վերապատրաստման դասընթացների պաշտոնական փակման արարողությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքի համաձայն, 2000 թվականից կազմակերպվող ամենամյա դասընթացներին այս տարի մասնակցել են 18 երկրներից ժամանած 69 սփյուռքահայ ուսուցիչներ: Նրանց համար վերապատրաստումը կազմակերպվել է մեկօրյա դպրոցների, նախակրթարանների, հայոց լեզվի և գրականության, դպրոցների կառավարման և արտադպրոցական միջոցառումների ծրագրերով: Վերջին երկու դասընթացները ծրագրում ներառվել են այս տարի:

Շուրջ մեկ ամիս տևած դասընթացների ընթացքում սփյուռքահայ ուսուցիչների համար կազմակերպվել են նաև ճանաչողական և ուսուցողական այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ և թանգարաններ:

Վերապատրաստաման դասընթացների բոլոր մասնակցիներին հանձնվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության հավաստագրեր: