Home / Հայաստան / Միայնակ կանայք նախընտրում են ամուսնացած տղամարդկանց. հետազոտություն

Միայնակ կանայք նախընտրում են ամուսնացած տղամարդկանց. հետազոտություն

Հետազոտության ընթացքում 100 միայնակ և ամուսնացած կանանց առաջարկվել է նայել տղամարդկանց լուսանկարներին և ընտրել նրանցից առավել հմայիչներին: Բնութագրի մեջ նշված էր վերջիններիս ընտանեկան կարգավիճակը: Ընդ որում` նույն տղամարդկանց մասին որոշ դեպքերում ասվում էր, որ նրանք ամուսնացած են, մյուս դեպքերում նույն տղամարդիկ ներկայացվել են որպես ամուրի:

Հետազոտությունը ցույց է տվել, որ միայնակ կանայք նախապատվություն են տալիս ամուսնացած տղամարդկանց: Գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ այդ տղամարդիկ կանանց հետ հարաբերությունների փորձ ունեն:

Ամուսնացած կանայք, ընդհակառակը, նախընտրում են միայնակ տղամարդկանց, գրում է sexyweek.ru-ն:

Իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա թե միայնակներին, թե ամուսնացածներին առավել հմայում են միայնակ կանայք: