Home / Հայաստան / Տիմոշենկոյի ձերբակալությունը ձեռնտու չէ Ռուսաստանին, կարծում են Ուկրաինայում

Տիմոշենկոյի ձերբակալությունը ձեռնտու չէ Ռուսաստանին, կարծում են Ուկրաինայում

Պաշտոնական Մոսկվան պատռեց իր դիմակը` «նյարդային» և «չմտածված» արձագանքելով Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալությանը: Այսպես են կարծում Ուկրաինայի կառավարությունում, գրում է «Կոմերսանտը»:

Ռուսաստանյան թերթը, հղում կատարելով Ուկրաինայի կառավարության իր աղբյուրի վրա, նշում է, որ այնտեղ «Մոսկվայից» այլ բան չէին էլ սպասում»:

«Մենք գիտեինք, որ Ռուսաստանը շատ վաղուց աջակցում է Տիմոշենկոյին: Մոսկվան հույս ուներ նրա հաղթանակը տեսնել 2010 թվականի ընտրություններին: Ռուսաստանն ամենից շատն է կորցնում Տիմոշենկոյի ձերբակալությունից: Առաջին հերթին, այն պատճառով, որ չի ցանկանում Ուկրաինային հզոր ու կայուն տեսնել, իսկ Տիմոշենկոն լուրջ ապակայունացնող գործոն էր: Երկրորդը` եթե դատարանը պարզի, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազային համաձայնագրերը կնքվել են օրենքի խախտմամբ, ապա այդ պայմանագրերը կվերանայվեն: Ռուսաստանը դա չի ցանկանում», – ուկրաինացի չինովնիկի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտը»: