Home / Հայաստան / Ադրբեջանի նախկին նախագահի թոռնուհին չի փախել վրաերթի վայրից

Ադրբեջանի նախկին նախագահի թոռնուհին չի փախել վրաերթի վայրից

Սեպտեմբերի 8-ին Բաքու–օդանավակայան մայրուղու վրա «Լեքսուս» մակնիշի մեքենայով երեք անձանց վրաերթի ենթարկած 19-ամյա Մեդինա Մութալիբովան` Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի թոռնուհին, դեպքի վայրից չի փախչել, հայտնում է 1news.az-ը:

Հարվածի հեռևանքով տեղում հետիոտներից երկուսը մահացել են, այդ թվում` մեկ մանկահասակ երեխա: Երրորդ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել և ներկայումս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս պահին վրաերթ իրականացրած Մութալիբովան ձերբակալված չէ: «Նրա կալանավորման հարցը կախված է հետաքննության ընթացքից: Այն կորոշի վարորդի մեղավորության աստիճանն ու չափը»,-ասել է դատախազը: