Home / Հայաստան / Բանաստեղծի կյանքը փրկելու համար խնդրում են Սերժ Սարգսյանի սրտացավ վերաբերմունքը

Բանաստեղծի կյանքը փրկելու համար խնդրում են Սերժ Սարգսյանի սրտացավ վերաբերմունքը

«Օգնե’նք Հովհաննես Գրիգորյանին» հանգանակության նախաձեռնող խումբը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

 

Նամակում նշվում է, որ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ և նրա կյանքը հնարավոր է փրկել բարդ վիրահատական միջամտությամբ, որը կարող է իրականացվել միայն Գերմանիայում և կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ (50 000 ԱՄՆ դոլար):

«Տաղանդավոր բանաստեղծի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է Ձեր բարձր հովանավորությունը: Հուսով ենք, որ մեր պետության համար հոբելյանական այս տարում, այս տոնական օրերին Ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կհաջողվի փրկել անկախ պետականության շրջանի լավագույն բանաստեղծներից մեկի կյանքը: Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում մենք իրավունք չունենք թույլ տալ այդպիսի կորուստ: Ժամանակն է, որ այլևս չհամալրվի  անտարբերության հետևանքով վաղաժամ կյանքից հեռացած հայ մտավորականների տխուր ցանկը: Ձեր օժանդակությամբ Դուք փրկում եք ոչ միայն Հովհաննես Գրիգորյանի կյանքը, այլև մեծ  ծառայություն եք մատուցում  հայ մշակույթին ու գրականությանը: Ակնկալում եք Ձեր արագ արձագանքը, որովհետև ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել», – գրում են նամակի հեղինակները: