Home / Հայաստան / Մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը

Մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը

Քիչ առաջ սրտի կաթվածից մահացել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, հայտնում է news.am-ը:

Նա վերջերս վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում:

Գարեգին Ազարյանը ծնվել է 1961թ. ապրիլի 12-ին Երևանում:

1986թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1982-1986թթ. աշխատել է «Երքաղլույս» ձեռնարկությունում, նախ որպես ինժեներ, ապա` բաժնի պետ:

1986-1992թթ. աշխատել է Մաշտոցի շրջխորհրդի գործկոմում որպես տեսուչ, ավագ տեսուչ, բաժնի պետ:

1992-1995թթ.` «Հելփ» ՍՊԸ-ի փոխտնօրեն:

1995-1996թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար:

1996-1997թթ.` Երեւանի Մաշտոցի շրջանի ղեկավար:

1997թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես ավագ խորհրդատու:

2000-2003թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն:

2003թ. հուլիսից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արդարադատության 2-րդ դասի խորհրդական է:

2008-2009թթ. եղել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության նախագահ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա: