Home / Հայաստան / Նախագահականից չեն պատասխանել` արդյոք Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Նախագահականից չեն պատասխանել` արդյոք Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Երեկ տարածված տեղեկությունների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի` Իսակով պողոտայում գտնվող առանձնատանը նրան է այցելել Սերժ Սարգսյանը, և այդ  պատճառով Իսակովի պողոտայի այդ հատվածը բավական երկար ժմանակ անանցանելի է եղել, այսօր այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ, ըստ լուրերի, Քոչարյանը և Սարգսյանը քննարկել են ներքաղաքական վերջին զարգացումների հնարավոր սցենարները:

Այս հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար նախագահականից թերթի թղթակցին առաջարկել են գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը, սակայն, այդպես էլ չի ստացվել:

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման փաստը պաշտոնապես հաստատելու վերաբերյալ հարցից բացի, «ՀԺ» թղթակիցը Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել է նաև, թե ճ՞իշտ է արդյոք, որ Սերժ Սարգսյանի այցելության նպատակը եղել է իր հրաժարականի հարցը Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկելը: