Home / Հայաստան / Նախագահի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ու հեռացավ պաշտոնից

Նախագահի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ու հեռացավ պաշտոնից

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար:

Լուսանկարը` armenialiberty.org-ից