Home / Հայաստան / Նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը

Նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը

Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վրա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար: