Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը կարգադրել է զբաղվել խելագարված զինվորի գործով, նշել է հայրը

Սերժ Սարգսյանը կարգադրել է զբաղվել խելագարված զինվորի գործով, նշել է հայրը

ՀՀ նախագահը հրահանգել է զբաղվել օգոստոսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառյող Հովհաննես Վարդանյանի գործով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հովհաննեսի հայրը` Վարդան Վարդանյանը:

«Արդեն տղուս գործով լուրջ զբաղվում են, գնացել են հոգեբուժարան, խոսացել են Հովիկիս հետ, հիմա էլ աշխատանքային խումբ ա ստեղծվել, գնալու են Ասկերան: Էն օրն էլ Վովան Գասպարյան (Պաշտպանության նախարարի տեղակալ – խմբ.) ասեց, որ զանգել ա նախագահին, նախագահն ասել ա` էդ էրեխու գործով զբաղվեք: Շատ կարգին, նորմալ մարդ էր Գասպարյանը»,- ասել է Վարդանյանը:

Նշենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից տարածված տեսանյութում զինվորն ասում է, որ իրեն փորձել են ծեծել և բռնաբարել:

Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել: