Home / Հայաստան / «Զուգահեռների հատում» Երևանում

«Զուգահեռների հատում» Երևանում

Հոկտեմբերի 14-16-ը Երևանում կընթանա «Զուգահեռների հատում» ժամանակակից արվեստի միջազգային սեմինարը, որի շրջանակում նախատեսվում են արվեստային և տեսական մի շարք քննարկումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ:

Իրենց փորձն ու գործունեությունը Երևանի գործընկերներին կներկայացնեն Վրաստանի և Գերմանիայի ժամանակակից արվեստի գործիչները` Սոֆիա Տաբաթաձեն, Վաթո Ծերեթելին, Վիբկե Բերենսը և Բերիթ Ֆիշերը: Իրենց հերթին, Հայաստանի արվեստային դաշտում կենսափորձ ունեցող մասնագետները (Նազարեթ Կարոյան, Սուսաննա Գյուլամիրյան, Ռուբեն Արևշատյան, Ազատ Սարգսյան, Աննա Բարսեղյան) և արվեստագետների «Արտ-լաբորատորիա» խումբը կներկայացնեն իրենց փորձառությունը:

Միջոցառումը կկայանա Գյոթեի անվան ինստիտուտի “Culture and development” ծրագրի “Competence Center for cultural managers” ենթածրագրի շրջանակներում: Միջոցառման գլխավոր գործընկերն է Գյոթեի անվան ինստիտուտը, գործընկերներն են` Անտարես մեդիա հոլդինգը, New Society for Visual Arts-ը (Բեռլին), AICA-Հայաստանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Աջակիցներն են` “The Other Possible Worlds – Proposals on this Side of Utopia” համադրողական խումբը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և “The Club”-ը:

Սեմինարը նախաձեռնել է անկախ համադրող Եվա Խաչատրյանը:

Սեմինարի ամփոփիչ հանդիպման ընթացքում կքննարկվի արվեստի հաստատությունների միջև միջազգային ցանցի ստեղծման խնդիրը: Ըստ նախնական մտահղացման` ցանցը հիմնված է լինելու համագործակցության, ինքնակազմակերպվող նմանատիպ հաստատությունների և կոլեկտիվների միջև փորձի փոխանակության վրա: Համատեղ ջանքերով ստեղծվելու են ծրագրեր, որոնք իրենց հերթին նպաստելու են ցանցի զարգացմանը: Դրանցից մեկը ցանցի մասնակից երկրներում արվեստագետների և համադրողների համար արվեստի կացարանի (art residency) ծրագրի իրականացումն է: Տարբեր երկրների մասնագետների (արվեստագետների և համադրողների) շարունակական փոխանակումը կնպաստի միջմշակութային կապերի զարգացմանը և ժամանակակից արվեստի ինստիտուցիոնալ բազմազանությանը: Ցանցի հիմնադիր անդամ երկրները կլինեն Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան:
Ծրագիր

Հոկտեմբերի 14

Արվարձան մշակութային կենտրոն (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Մեդիա կենտրոն, Ռաֆֆու փող. 57)

ընթացիկ լեզուն` անգլերեն

11.00 – Ներածական խոսք. Եվա Խաչատրյան

11.10 – Մասնակիցների ներկայացում

Զեկույցներ.

11.40 – Ռուբեն Արեւշատյան. «Հայաստանի ժամանակակից արվեստի հաստատություններն իբրեւ ինքնակազմակերպվող կառուցվածքներ»

12.20 – Նազարեթ Կարոյան. «Ժամանակակից արվեստի ինստիտուտ. կրթության եւ արտադրության միջեւ»

13.00 – Քննարկում

13.30 – Կեսօրյա նախաճաշ

15.00 – Այցելություն ՆՓԱԿ (Փավստոս Բյուզանդ 1/3) և Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Կասկադ համալիր)

2-րդ բաժին. Շնորհանդեսներ  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

(ընթացիկ լեզուն` անգլերեն եւ հայերեն)

18.00 – Վաթո Ծերեթելի «Նախաձեռնությունգեղագիտությունը սոցիալական պայմաններում»

19.00 – Ազատ Սարգսյան «Գյումրու Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի մասին» (skype խոսք)

20.00 – Քննարկում

Միջոցառումները կկայանան «Արվարձան» մշակութային կենտրոնում (Ռաֆֆի 69/1, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց), Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, Ակումբում (Թումանյան 40):