Home / Հայաստան / Եվս մեկ զոհ բանակում. պաշտոնական վարկածը` ինքնասպանություն

Եվս մեկ զոհ բանակում. պաշտոնական վարկածը` ինքնասպանություն

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Ասատրյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը` նշելով, որ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են և տարվում է քննություն:

Նշենք, որ վերջին տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահվան մի քանի աղմկահարույց դեպքեր են գրանցվել, որից հետո որպես պաշտոնական վարկած նշվել է ինքնասպանությունը, սակայն մահացածների հարազատները նշել են, որ սպանություն է տեղի ունեցել: Այդ դեպքերի շարքում ամենաաղմկահարույցն անցյալ տարվա հուլիսին Տավուշի շրջանի «Մեհրաբ» զորամասում տեղի ուենցած ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան դեպքն է: