Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նոբելյան մրցանակակրին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նոբելյան մրցանակակրին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության և մեր երկու բարեկամ ժողովուրդների»,– ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև շնորհավորել է պրն. Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման և նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը: