Home / Հայաստան / Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը կիսեցին ամերիկացիները

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը կիսեցին ամերիկացիները

Տնտեսագիտության բնագավառում 2011 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացիներ Թոմաս Սարջենթը և Քրիսթոֆեր Սիմզը: Մրցանակը հենց նրանց է շնորհվել միկրոէկոնոմիկայում պատճառահետևանքային կապերի գործնական հետազոտությունների համար:

Նյու Յորքի համալսարանի 68-ամյա գիտնական Թոմաս Սարջենթը ցույց է տվել` ինչպես կարող է կառուցվածքային միկրոէկոնոմիկան օգտագործվել տնտեսական քաղաքականության մեջ առաջնային փոփոխությունների վերլուծության համար: Մասնավորապես, Սարջենթը վերլուծել է հետպատերազմյան ժամանակաշրջանի պետությունների փորձը գնաճի վերահսկման հարցում:

Իր հերթին 68-ամյա Քրիստոֆեր Սիմզը` Պրիստոնի համալսարանից, մեթոդ է մշակել, որը գնահատում է ժամանակավոր գործոնների ազդեցությունը երկրի տնտեսության, այդ թվում` երկրի տնտեսական քաղաքականության վրա:

Սիմզի հետազոտությունները ցույց են տվել, որ տոկոսադրույքի մեծացումը չի հանգեցնում գնաճի արագ նվազեցմանը` միաժամանակ անմիջական բացասական ազդեցություն թողնելով տնտեսական աճի վրա:

Սարջենթն ու Սիմզն առանձին են աշխատել, սակայն նրանց հետազոտությունների թեմատիկան շատ հարցերում խաչվել է: Նրանց աշխատանքները հրապարակվել են 70-80-ականներին: Այժմ դրանք լայնորեն ընդունվում են գիտական շրջանների կողմից, իսկ նրանց մեթոդները օգտագործվում են պետական տնտեսական քաղաքականության ձևավորման ժամանակ: