Home / Հայաստան / ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են ռադիոակտիվ նյութի իրացման համար

ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են ռադիոակտիվ նյութի իրացման համար

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք, հաղորդում է ԱԱԾ պաշտոնական կայքը:

Օտարերկրյա քաղաքացուն «Ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը և Տիգրան Հովհաննիսյանը: Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի «Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը և իրացնելը» հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: