Home / Հայաստան / Նոյեմբերի 12-ին մագնիսական փոթորիկ կսկվի. կապի միջոցները կարող են խափանվել

Նոյեմբերի 12-ին մագնիսական փոթորիկ կսկվի. կապի միջոցները կարող են խափանվել

Նոյեմբերի 12-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկ կարող է սկսվել:

Նոյեմբերի 9-ից արեգակնային մթնոլորտից «արտանետված» նյութը շարունակում է տարածվել Երկրի ուղղությամբ և, գիտնականների հաշվարկներով,  Երկրին կհասնի նոյեմբերի 12-ին: Դա կարող է չափավոր ուժգնությամբ մագնիսական փոթորիկ առաջացնել, ինչը կարող է հանգեցնել կապի միջոցների խափանման: