Home / Հայաստան / Վանը դատարկվում է. մարդիկ մեղադրում են իշխանություններին

Վանը դատարկվում է. մարդիկ մեղադրում են իշխանություններին

Փորձագետները վստահ են, որ նոյմեբերի 9-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 12 մարդկանց մահը և 27 հոգու վիրավորվելը իշխանությունների անուշադրության արդյունք էր, գրում է Today’s Zaman-ը:

Տարածաշրջան այցելած լրագրողներն ու փորձագետները նշում են, որ հայտնի փաստ էր, որ չորեքշաբթի երկրաշարժի արդյունքում փլուզված «Բայրամ» hյուրանոցը լուրջ վնասվել էր դեռևս հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, չնայած դրան այն դեռևս բաց էր և 32 հոգու էր ապաստանել, երբ նոյեմբերի 9-ին ցնցումներ սկսվեցին:

Հյուրանոցի աշխատակից Ռեջեփ Օզանը, ով փրկվել էր փլատակների տակից, հայտնել է, որ հյուրանոցում 32 մարդ կար, այդ թվում Doğan լրատվական գործակալության երկու լրագրողները, ովքեր երկրաշարժի պահին հյուրանոցում աշխատում էին:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Վանի բնակիչների մեծ մասն իրենց զայրույթն է արտահայտում` նշելով, որ չի հավատում նոյեմբերի 9-ի երկրաշարժի մագնիտուդի ուժգնության մասին տեղեկությանը: Մարդիկ ասում են, որ վերջինն ավելի ավերիչ է եղել, քան առաջինը, թեև ուժգնությունը սահմանել են միջազգային սեյսմիկ ծառայությունները:

Երեկ երեկոյան տասնյակ մարդիկ հավաքվել էին կառավարական շենքի մոտ`վրաններ պահանջելով:

Today’s Zaman-ի փոխանցմամբ, դեռևս երեկ Վանի քաղաքացիներից շատերը սկսել են լքել քաղաքը: Քաղաքի ավտոկայանում մեծ խցանումներ են առաջացել, իսկ քաղաք մտնող մայրուղիներում խցանումներ են: