Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Հարբա՞ծ Տիգրան Սարգսյանը. Facebook-ը քննարկում է և մեկնաբանում

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Հարբա՞ծ Տիգրան Սարգսյանը. Facebook-ը քննարկում է և մեկնաբանում

Ուրբաթ երեկոյան սոցիալական ցանցերում, մասնավորապես, Facebook-ում ակտիվ քննարկում են «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդումով ցուցադրված տեսահոլովակը, որտեղ ՀՀ վարչապետը շնորհավորում է Երիտասարդների համաշխարհային օրվա կապակցությամբ:

Տեսահոլովակը քննարկողները կարծիք են հայտնում, որ վարչապետը հարբած է: Տվյալ տեսանյութի տարածման արագությունը և մեկնաբանությունների քանակը ցանցում աճում է րոպե առ րոպե: Շատերը վարչապետի նման ելույթը ամոթալի են համարում, օգտատերերից մեկը հարց է տալիս, թե արդյոք սա վարչապետի նոր իմիջն է, մյուսն էլ՝ այդ ելույթը համարում է «անբարոյականություն և արհամարանք» հազարարավոր հավաքվածների նկատմամբ: